Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ քաղաքականությունը:

Այս կայք այցելելիս քուքիների (cookies) և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով որոշակի տվյալներ են հավաքվում և պահվում ձեր բջջային հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի կոշտ սկավառակի վրա: «Քուքիներ» տերմինը սույն քաղաքականության մեջ ունի լայն իմաստ և ներառում է նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ լոկալ պահոցը (local storage): Քուքիների միջոցով է այս կայքը գործում և մեզ տեղեկություն հայտնում այն մասին, թե ինչպես են կայքի օգտատերերը օգտվում մեր կայքից։ Մենք օգտագործում ենք այդ տեղեկությունները՝ մեր կայքի ծառայությունները բարելավելու համար։ Մենք չենք ձգտում նույնականացնել կայքի այցելուներին, եթե նրանք կամավոր չեն տրամադրում իրենց կոնտակտային տվյալները կայքում առկա բլանկներ կամ դիմումներ լրացնելու միջոցով։

Cookie. Քուքիները լինում են տարբեր տեսակի, կատարում են տարբեր գործողություններ և հիմնականում նպատակ ունեն ավելի հարմարավետ դարձնելու ձեր աշխատանքը կայքի հետ: Քուքիների օգնությամբ մենք կարող ենք իմանալ, թե արդյոք այցելել եք այս կայքը նախկինում, կամ հիշել ձեր նախորդ կատարած կարգավորումները: Մենք չենք օգտագործում քուքիները գովազդի համար։

Այս կայքում օգտագործվող քուքիները կարելի է դասակարգել երեք կատեգորիաների։

  1. Խիստ անհրաժեշտ քուքիներ։ Դրանք կարևոր են կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու համար։ Դրանք ներառում են նաև այնպիսի քուքիներ, որոնք թույլ են տալիս մեզ ապահովել ձեր բրաուզերի յուրաքանչյուր միացման համար համապատասխան կոնկրետ ծառայությունը: Այս քուքիները ձեր մասին տվյալներ չեն հավաքում, որոնք հնարավոր կլիներ օգտագործել մարքեթինգային նպատակներով կամ հիշելու համար, թե համացանցում որտեղ եք եղել։
  2. Հնարավորությունները ընդլայնող քուքիներ։ Դրանք օգտագործվում են, որպեսզի հիշվեն ձեր նախորդ կատարած կարգավորումները և նպատակ ունեն ավելի հարմարավետ դարձնելու ձեր աշխատանքը կայքի հետ:
  3. Վերլուծական քուքիներ։ Դրանք օգտագործվում են, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչպես են այցելուները օգտվում այս կայքից, օրինակ՝ այցելությունների քանակը կամ կայքում անցկացված ժամանակի միջին տևողությունը: Տվյալները օգտագործվում են միայն այս կայքի աշխատանքը բարելավելու նպատակով։

Քուքիների մեծ մասը ստեղծվում է մեր իսկ կայքի կողմից։ Որոշներն էլ այլ ընկերությունների կայքերի կողմից:

IP հասցեների օգտագործում. IP հասցեն թվերի շարք է, որով ձեր համակարգիչը ճանաչվում է ինտերնետում: Մենք գրանցում ենք այցելուների IP հասցեները և բրաուզերի տեսակները, ինչը օգնում է վերլուծելու օգտագործման ձևերը, հայտնաբերելու այս կայքում առաջացող խնդիրները և բարելավելու ձեզ տրամադրվող ծառայությունը: Սակայն առանց ձեր կողմից հավելյալ տեղեկություն տրամադրելու՝ ձեր IP հասցեն չի նույնականցնում անձին։

Ձեր ընտրությունը. Երբ դուք այցելում եք այս կայք, ձեր վեբ բրաուզերը ստանում է մեր քուքիները, և դրանք պահում ձեր համակարգչի մեջ։ Օգտվելով մեր կայքից՝ դուք համաձայնում եք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործմանը։ Եթե ցանկանում եք անջատել քուքիները, կարող եք դա անել ձեր բրաուզերի կարգավորումներում։ Սակայն խնդրում ենք հաշվի առնել, որ առանց քուքիների՝ դուք չեք կարողանա լիարժեքորեն օգտվել այս կայքի բոլոր հնարավորություններից: Տարբեր բրաուզերների վրա քուքիների անջատման եղանակը կարող է տարբեր լինել։ Դիմեք ձեր բրաուզերի Օգնություն բաժնին, որպեսզի իմանաք, թե ինչպես դա անել: