«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել գեղանկարչուհի, ասեղնագործող, ՀՀ ժողովրդական վարպետ Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

«Գարուն է գալիս» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են հեղինակի ասեղնագործ կտավները:

Միջոցառման գեղարվեստական մասի բացումն ազդարարվել է Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանի խոսքերի հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությամբ, որը կատարել է աշուղ Նազելին:

Ցուցահանդեսի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել գեղանկարչուհու ընկերներն ու հարազատները:

Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի:

Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 4-ը: