Ուկրաինայի բնակչության համար գազի սակագինը մայիսի 1-ից նվազել է: Այս մասին հայտնում է «Գազետա․ռու»-ն։

Ներկայումս Ուկրաինայում գազի գինը 312 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց:

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության կողմից:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ «Նավթոգազ»-ը ամբողջ աշխարհում պետք է էժան գազ փնտրի: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Ուկրաինայի բնակչության ֆինանսական բեռը նվազեցնելու համար: