Իրանը մտադիր է համատեղ երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության փոխտնօրեն Բաբակ Ահմադին, հայտնում է Trend-ը:

Ըստ փոխտնօրենի, այդպիսով պայմաններ կստեղծվեն, որպեսզի Ռուսաստանն ավելացնի արտադրանքի տարանցումը հարևան երկրներ: Ահմեդին հավելել է, որ Իրանի եկամուտները երկաթուղային տարանցումից աճել են 77 տոկոսով:

Ըստ Ահմադիի, միջազգային բեռնափոխադրումներն Իրանին միջինը 1,4 մլն ռիալ եկամուտ են բերում մեկ տոննա-կիլոմետրից: