ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով դատավարությանը ներկա կլինեն Հայաստանի երրորդ հանրապետության երեք նախագահները՝ տարբեր կարգավիճակներով:

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարել է Դավթյանը։

Դավթյանը հայտնել է նաև, որ դատավարությունը կլինի դռնբաց, և միայն որոշ փոքր հատվածներ դռնփակ կանցկացվեն: