Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցականների թիմեր:

Կրթության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի օլիմպիական թիմը ներկայացնող Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալ: