Հունվարի 30-ի ցերեկը Լուսինը Երկրին մոտ կլինի նվազագույնը՝ 358,994 կմ հեռավորությամբ, իսկ հունվարի 31-ին անամպ եղանակի լինելու դեպքում բնակիչները կկարողանան Սուպերլուսին տեսնել, կանխատեսումն արվել է Մոսկվայի պլանետարիումի աստղագետների կողմից։

Այս խավարումը նշանակալից է նրանով, որ Լուսինն այս ընթացքում բարձակետից (Լուսնի Երկրին մոտ կետը) ավելի մոտ է գտնվում, այսինքն՝ երկրային ստվերի մեջ կմտնի Սուպերլուսինը: Երկրի արբանյակի տրամագիծը գրեթե 8 տոկոսով կմեծանա: Սա 2018 թվականին երկրորդ Սուպերլուսինն է: Առաջինը և ամենամոտ սուպերլուսինը երևացել է հունվարի 2-ին:

Սուպերլուսին է անվանվում այն պահը, երբ լիալուսնի փուլում Լուսինը Երկրին է մոտենում 362,000 կմ-ից մոտ հեռավորությամբ և բարձրակետում մնալու ժամանակը 3 օրից պակաս չի լինում:

Խավարումը կդիտվի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Արևելյան Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային Ամերիկայի տարածքներից:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: