Դեզիրե Աքհավանի «Քեմերոն Փոստի ոչ ճիշտ դաստիարակությունը» ֆիլմը նվաճել է անկախ կինոյի «Սանդենս» փառատոնի գլխավոր պարգևը։

  • «ԱՄՆ-ի արտադրության լավագույն դրամա» - «Քեմերոն Փոստի ոչ ճիշտ դաստիարակությունը»
  • «Լավագույն արտասահմանյան դրամատիկական ֆիլմ» - Թոլգա Կարաչելիք՝ «Թիթեռնիկներ»,
  • «Լավագույն ամերիկյան վավերագրական ժապավեն» - Դերեք Դոնին՝ «Կայլաշ» ժապավենը,
  • «Համաշխարհային դոկումենտալիստիկա« - Թալալ Դերքիի «Հայրեր և որդիներ» ֆիլմը:
  • «Հանդիսականների համակրանք» «ամերիկյան լավագույն ֆիլմ» - Էնդրյու Հեքլեր՝ «Բեռը» ժապավեն,

Փառատոնի լսարանի վարկածով «լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմ» - Ռուդի Վալդեզ՝ «Դատավճիռը»,

Համաշխարհային կինոյում «հանդիսականների համակրանք» - Գուստավ Մյուլլեր՝ «Մեղավորը» և Ալեքսանդրա Շիվա՝ «Տունը»։

«Սանդենս» փառատոնն անկախ կինոյի առավել ազդեցիկ ստուգատեսներից մեկն է ԱՄՆ-ում: Այն հիմնվել է ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից և կոչվել «Բուչ Քեսիդին և «Սանդենս Քիդը» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի հերոսի պատվին: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Փարք Սիթիում, Սոլթ Լեյք Սիթիում և Օգդենում կազմակերպվող դիտումներին այցելում է ավելի քան 50 հազար մարդ: