Հալեպում բացվել է տնային սառնարաններ հավաքելու գործարան, որն օրական արտադրում է 20 սառնարան։

Գործարանի արտադրանքը Սիրիայի ամբողջ տարածքի խանութներին է տրվում։ Եթե արտասահմանյան արտադրության սառնարանները 500 հազար լիր են, ապա տեղական արտադրությանը՝ 75-150 հազար լիր։ Այդ պատճառով տեղական արտադրանքն ավելի մեծ պահանջարկ ունի։

Գործարանի համար տարածքը պատերազմից հետո նախ գնվել է բավականին էժան, քանի որ այն ավերված էր։ Տնօրենը վերանորոգել է շենքն ու սկսել արտադրությունը։