Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ստամբուլում անցկացված IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական FNSS ընկերությունն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ, թուրք.՝ SSB) կնքել են 100 միավոր PARS զրահամեքենաների գնման պայմանագիր։

Այս մասին հայտնում է FNSS ընկերության կայքը։ 8×8 և 6×6 անվավոր ընթացամասով զրահամեքենաները կլինեն 5 տարբեր նշանակությունների, որոնցից 4-ը նախատեսված է Թուրքիայի ցամաքային զորքերի համար, 1-ը՝ ժանդարմերիայի։

  • 30 միավոր PARS IZCI 6×6 հրամանատարաշտաբային հետախուզական զրահամեքենա
  • 15 միավոր PARS IZCI 6×6 ռադիոլոկացիոն հետախուզական զրահամեքենա
  • 45 միավոր PARS IZCI 8х8 էլեկտրոօպտիկական հետախուզական զրահամեքենա
  • 5 միավոր PARS KBRN 8×8 ռադիացիոն, քիմիական և կենսաբանական հետախուզական զրահամեքենա
  • 5 միավոր հետախուզական զրահամեքենա (նախատեսված թուրքական ժանդարմեայի համար)

Բոլոր զրահամեքենաների հիմքում FARS III զրահամեքենան է։ Հրամանատարաշտաբային նշանակության տարբերակը հագեցած է FNSS Sabre մարտական մոդուլով՝ 25 մմ М242 Bushmaster ավտոմատ հրանոթով և 7.62 մմ գնդացիրով, իսկ մնացածը հագեցած են FARS կամ Aselsan ընկերությունների արտադրած հեռակառավարվող գնդացրային մոդուլներով։Զրահամեքենաների մատակարարումը նախատեսված է սկսել 2019 թվականի օգոստոսից և ավարտել 36 ամսում, իսկ որպես հեռանկարային ծրագիր՝ նախատեսվում է բանակին մատակարարել ևս 400 միավոր զրահամեքենա։

BMPD բլոգի փոխանցմամբ սա FARS ընկերության անվավոր ընթացամասով զրահամեքենաների գնման առաջին պայմանագիրն է Թուրքիայի հետ, չնայած որ PARS զրահամեքենաներ ունեն Մալայզիան և Օմանը։