Իռլանդիայի կառավարությունը նախապատրաստվում է հանրաքվեի։ Այն ուղղված է լինելու հղիության արհեստական ընդհատումների մասին օրենսդրության որոշակի կետերի բարելավմանը: Այդ մասին հայտարարել է BBC News-ը:

Քաղաքացիները իրավունք են ունենալու որոշել և բարելավման տարբերակ առաջարկել այն մասին, թե արժե արդյոք փոխել Սահմանադրության ութերորդ ուղղումը, որը հստակ հղիության արհեստական ընդհատման իրավունք է վերապահում միայն կնոջ կյանքին սպառնացող վտանգի առկայության դեպքում: Այժմ երկրում արգելված է հղիության ընդհատումը նույնիսկ բռնաբարության, արյունապղծության կամ պտղի զարգացման մահացու վտանգավոր շեղումների դեպքում:

Բարենորոգման օգտին է հանդես եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:

Հանրաքվեն տեղի է ունենալու մայիսի վերջին: