ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերին
ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ:
Թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը, հայտնում է Ermenihaber-ը:
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։ Կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել այդ գործողությունները և բոլոր կողմերին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում