«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չնայած պատգամավորական մանդատից չի հրաժարվում, սակայն մանրամասնել է, թե որ դեպքում է պատրաստ դիմել այդ քայլին։

«Ոչ միայն պարոն Միրզոյանի համար, այլ հանրության և որ ամենակարևորը՝ ընտրողների համար իմ պատասխանում և իրավական և քաղաքական բոլոր պատասխանները լիարժեք ներկայացված են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի նամակին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, կոչ էր արել հետևել պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին, որին ի պատասխան Ծառուկյանը ներկայացրել էր իր հիմնավորումները։

«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, այս լարվածությունը անիմաստ, որ կա... Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը ազնիվ է, բոլորը գիտեն, որ կառույցներ տարիներով չեմ գնում։ Ներդրողների մոտ արդեն մտավախություն կան, որ մեկը քնից կարթնանա ու անհիմն հայտարանություն կանի, ներդրողը պետք է վստահ լինի, բայց ամեն մեկը տեղից հելնողը անհիմն հայտարություն է անում, կարող ա վատ քնել, չգիտեմ երազում ինչ ա տեսել, չի կարելի։ Ես կարամ գրեմ, ստորագրեմ, որ դա ազդելու է ներդրումների վրա, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման համար, մարդկանց մեջ մտավախություն կա ներդրում անեն, թե չէ, ես չեմ արդարանում, ուղղակի սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ կապերս օգտագործել, որ ներդրումներ լինեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինչու են պատգամավորների մոտ կասկածներ առաջացել, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ԲՀԿ նախագահը նշել է.

«Կասկած չի առաջացել, դա նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անեն, Ծառուկյանի քայլի վրա վրա գալիս են, տվյալ խոսացողները իրական կյանքում ոչ հարևանին են օգնել, ոչ երկրին, ոչ էլ որևէ գործ են կատարել։ Փոխանակ մարդու կատարածի վրա էլ ուրախանան, իրենց վատ են զգում, ես դաժե գիտեմ՝ մյուս քայլն ինչ են անելու»։

Հարցին, թե ինչու՞ չի հրաժարվում իր մանդատից, Ծառուկյանը զարմացել է, որ իր մանդատը կարծես երկրի գլխավոր հարցն է.

«Էսօր երկրի խնդիրները լուծվե՞լ ա, ներդրումներն արվե՞լ են, ժողովրդի վիճակը լավացե՞լ ա, Ղարաբաղի խնդիրը լուծվա՞ծ է, ամենակարաևոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն ա»։

Հարցին, թե ո՞ր իրավիճակում է պատրաստ հրաժարվել մանդատից, Ծառուկյանը պատասխանել է.

«Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, մարդիկ վարկերը փակած լինեն, ժողովորդի վիճակը լավանա, բոլորի դեմքին ժպիտ լինի։ Սա երկորրդ ծանրությունն է, որ ես ուզում եմ տանել ցանկացած քայլով, եթե Ծառուկյանը որպես կուսակցության ղեկավար, պատգամավոր կարա օրինակ ծառայի… Ես մարդ եմ՝ ժողովրդի դարդ ու ցավով ապրող, մատից փուշ հանող մարդ եմ։ Ուզում եմ՝ մեր լրագրողական անձնակազմը արդարացի լինի՝ նայի ով ինչ է ասել ու ինչ է արել»։