Ներկայացնում ենք ձեզ տեսանյութ, որն առաջին անգամ է հրապարակվում։

Տեսանյութում ներկայացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Սյունիք՝ Մեղրի, Ագարակ, 1996 թվականին:

Նախկին նախագահը ներկա է Ագարակի զորամասի միջոցառմանը: Կադրերում կարող եք տեսնել զորամասի հիմնադիր, լեգենդար հրամանատար՝ Ղևոնդ Հովհաննիսյանին:

Նշենք, որ այցը համընկել էր Ղևոնդի 37-ամյակին և Տեր-Պետրոսյանը նվեր և շնորհավորանք է հղում նրան, ճաշում և զրուցում է զինվորների հետ: