ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի քաղաքացի նկարահանել և հրապարակել էր, թե ինչպես են «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ աշխատակիցները ցեխի մեջ փոսալցման աշխատանքներ կատարում։
Տեղեկացնում եմ, որ անորակ սպասարկման համար «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ ապրիլի 1-ից չի վճարվել և 2015 թ․կնքված պայմանագիրը կչեղարկվի։

Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ, և չենք հանդուրժելու այս սկզբունքից որևէ շեղում։
Սա ի գիտություն բոլոր շինարարական ընկերություններին և գործընկերներին։

Խնդրում եմ տարածել»։