ՀՀ վարչապետը հայտարարել է, որ 2019թ-ի առաջին եռամսյակում 2018թ-ի նույն ժամանակահատվածի համամետ բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքով բյուջետային եկամուտների աճով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև աշխատավարձերի բարձացմանը.

«Այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը: 2018թ-ի հուլիսից, ապա՝ 2019թ-ի հունվարից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Ընդհանուր առմամբ 2600 դասախոսների աշխատավարձ ավելացվել է: ԱԷԿ-ի 1650 աշխատակլիիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 16 տոկոսով, մայիսից կբարձրանա նաև ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով»,- ասել է կառավարության ղեկավարը: