Սլովակիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը
Սլովակիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։
Համաձայնագրի վավերացումը ստորագրվել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի կողմից։
Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում