«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հայտարարել է.

«Եզ ուզում եմ ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, որ ամառվա հանգիստ ամիսների ընթացքում մեծ կրճատումներ են սպասվում»։

Պատգամավորի խոսքով՝ այդ կրճատումները «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունման հետևանքով են լինելու։

«Սպասեք այդ կրճատումներին, դրանք չեն լինելու արդար կամ ուռճացված հաստիքների կրճատումներ, ինչպես փորձն արդեն ցույց է տվել։ Օրինակ՝ փոխմարզպետները մինչև հիմա աշխատում են, բայց շատ հիմնարկներում կրճատումներ են գնում»։