Արաբական Միացյալ Էմիրությունները հետամուտ է բոլոր հնարավոր նորարարություններով զարմացնել աշխարհին և լինել ուշադրության կենտրոնում գրում է Al Arabia-ն։ Այն նաև նշում է, որ այժմ էլ ԱՄԷ-ն նախապատրաստվում է ստեղծել հատուկ հիվանդանոց տիեզերքում:

Այս խելահեղ պլանի մասին հայտարարվել է Դուբայում անցկացված Արաբական առողջապահական համաժողովի շրջանակում:

«Այնտեղ բուժում կստանան տիեզերագնացները: Բուժման ամբողջ գործընթացը կառավարվելու է Երկրից՝ նանոտեխնոլոգիաների միջոցով»,-պատմել է ԱՄԷ-ի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քուլթում ալ Բելուշին: