Մայիսի 10-ը աշխատանքային օր է լինելու:

Այդ մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տեղեկություն էր տարածվել, թե մայիսի 10-ը, ինչպես և մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, ոչ աշխատանքային է լինելու, որը լրացվելու է մայիսի 18-ի շաբաթ օրը: