«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ Լոռու մարզում դպրոցների տնօրենների նկատմամբ ճնշումները շարունակվում են։

«Երեկ ես հայտարությունների ժամին ներկայացրեցի, թե ինչպես է Լոռու մարզում մարզպետարանի կողմից ճնշումներ գործադրվում տնօրենների նկատմամբ Քաղաքացու օրվա տոնակատրությանը չմասնակցելու համար։

Այսօր այս պահին, երբ որ մեր վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ ՀՀ-ում այլևս վերացել են ճնշումները, և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին նույն տնօրենները ճնշումների են ենթարկվում, նրանց կանչում են, որ հերքումներ գրեն այդ բողոքի հետ կապված։ Սա խայտառակ մոտեցում է, և ինքն ակնկալում է, որ կառավարությունն անպայման կանդրադառնա այս խնդրին և ժամ առաջ բացառի նման վարքագիծը»,- նշել է պատգամավորը։