«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին, ժամը 10:00-22:00 կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Աթարբեկյան, Կամարինի, Վասիլևի, Կամոյի և Օրջոնիկիձեի փողոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: