Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անկախության 28-ամյակին նվիրված տոնակատություններին.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019թ-ի Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մանավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք՝ Գյումրիում:

Այսուհետ ամեն տարի այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տասը մարզերից որևէ մեկում:

Խթանենք համաչափ զարգացումն ու ներքին զբոսաշրջությունը»: