ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց է՝ ցուցարարները պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից:

Ցույցի կազմակերպիչներն են ՀՅԴ երիտասարդների «Ահազանգ» նախաձեռնության անդամները, սա նրանց հերթական ակցիան է:

Դաշնակցական երիտասարդները պահանջում են կառավարությունից հետ կանչել հասարակության մեծամասնության շահերը ոտնահարող, հասարակական համերաշխությանը սպառնացող եկամտային հարկի համահարթեցման օրինագիծը:

Ավելի վաղ «Ահազանգ» նախաձեռնության անդամները բաց նամակ էին հղել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին վերոնշյալ հարցով: