Այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ապօրինի հարստացման դեպքի առթիվ քանի՞ քրեական գործ կա հարուցված, հայտնել է․

«Այդուհանդերձ մեր երկրում մեկուկես տարի է, արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական հոդվածը, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում այդ հոդվածով 5 անձի նկատմամբ»։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև փողերի լվացման մասով, ինչին ի պատասխան գլխավոր դատախազն ասաց. «2018թ-ին ևս ակտիվացում կա։ 2017-ին ոչ մի գործ չենք ունեցել փողերի լվացման հետ կապված, իսկ 2018թ-ին 7-9 քրեական գործ ունենք այս հոդվածով»։

Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է նաև փողերի լվացման հանցատեսակի քրեական աճի։