Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019թ-ի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների:

Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը։

- Հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,
- Հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
- Հունիսի 11-ին` «Ֆիզիկա»,
- Հունիսի 14-ին` «Օտար լեզու»,
- Հունիսի 18-ին` «Մաթեմատիկա»,
- Հունիսի 21-ին `«Հայոց պատմություն» և «Քիմիա»,
- Հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»: