ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սկսում ենք Հարվարդի ֆլագշիփ դասընթացը «Հայաստանում առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում»։

Նման դասընթաց մեր երկրում առաջին անգամ է անցկացվում։ Մասնակցում են նաև ոլորտի մասնագետներ Վրաստանից՝ նախարարի տեղակալի գլխավորությամբ»։