ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Մայիսի 13-ին, ժամը 11:00 ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կպատասխանեմ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ ամփոփելով աշխատանքիս մեկ տարին։

Մամուլի ասուլիսի տեղը պատահական չէ ընտրված։ Այն խորհրդանշում է մեր թափանցիկ գործելաոճը, ցույց է տալիս մեր առաջնահերթությունները՝ լուծելու մեր ամենախոցելի քաղաքացիների առողջական հարցերը։

Շնորհակալություն համագործակցության համար»: