ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից կմասնակցի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական էջից։

2019թ-ի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով դասընթացին:

Նշենք, որ դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈւՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) ներկայացուցիչներ: