Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԽՍՀՄ-ի պատմության մութ էջերին․

«Դեռևս խորհրդային ժամանակներից ԽՍՀՄ-ի պատմությունն ամբողջությամբ կեղծված է ներկայացվել, և մինչ հիմա էլ դա այդպես շարունակվում է:

Սա ուշագրավ արխիվային լուսանկար է, որտեղ ԽՍՀՄ վարչապետ և արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը ջերմ հանդիպում է ունենում Ադոլֆ Հիտլերի հետ 1940 թվականի նոյեմբերին Բեռլինում: Իսկ այդ պահին՝ Եվրոպայում Գերմանիայի և ԽՍՀՄ-ի կողմից սանձազերծված 2-րդ համաշխարհային պատերազմն արդեն մեկ տարուց ավել է ինչ ընթանում է, և ԽՍՀՄ-ը հասցրել է օկուպացնել Լեհաստանի արևելյան մասը, անկախ երկրներ Լիտվան, Լատվիան, Էստոնիան ամբողջությամբ, ինչպես նաև՝ որոշ տարածքներ Ֆինլանդիայից ու Ռումինիայից»: