Ներկայացնում ենք այսօր՝ Արցախում սպասվող իրադարձությունների ժամանակացույցը։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

- Ժամը 10:00-ին՝ Արցախի պետական համալսարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպելու է ուսանողների հետ:

- Ժամը 10:15-ին՝ Գրիգոր Նարեկացի համալսարանի նիստերի և պոեզիայի դահլիճում կայանալու է «Անչափահասների իրավունքները և պարտականությունները» թեմայով միջոցառում: Այն կազմակերպվում է համալսարանի իրավագիտության ամբիոնի և Արցախի ոստիկանության համատեղ նախաձեռնությամբ:

- Ժամը 14:00-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայանալու է Artsakh Young Minds-ի և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն համատեղ նախաձեռնությամբ անցկացվող համաարցախյան ֆիզիկայի Brain-Ring խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից և Ստեփանակերտից շրջանային փուլում հաղթած 8 թիմերը, որոնք կպայքարեն Ֆիզիկայի Գավաթի համար: Մուտքն ազատ է:

- Ժամը 16:00-ին՝ «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում կցուցադրվի «Ա.Կ.Ա» ֆիլմը, ժամը 18:30-ին՝ «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:

- Ժամը 17։00-ին՝ Մարտունի քաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում համերգային երեկո է լինելու։

Համերգի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, ՇառլԱզնավուրի, ինչպես նաև այլ հայկական և արտասահմանյան սիրված երգեր (ջազ, էստրադա)։ Իսկ բարձր տրամադրությունը կփոխանցեն Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի ուսուցչուհի Էլեն Ղուլյանի աշակերտուհիներ Լյուդմիլա Գրիգորյանը, Լիլիթ Մարտիրոսյանը, Նարե Դադալյանը, Մարիամ Գրիգորյանը։ Մուտքն ազատէ։

- Ժամը 18:00-ին՝ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար Ստեփանակերտի Վիքիակումբը կկազմակերպի վորքշոփ: