ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնել է, որ 2020թ-ի պետական բյուջեով հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսվում:

Թորոսյանն ասել է, որ 2018թ-ից ի վեր նախարարությունը հավելյալ միջոցներ է հատկացրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:

«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում՝ ոչ մեկուսացված»,- ասել է Թորոսյանը: