Կառավարության շենքում տեղազննմանն արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը տարհանել էին աշխատակիցներին։