Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում 2 օր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ այգու տարածքում ռուսական ուղղափառ Սուրբ Եկատերինա եկեղեցու կառուցման:

Բողոքողներն ընդօրինակել են հայկական «թավշյա հեղափոխության» ժամանակ ցուցարարների կողմից կիրառված որոշ մեթոդներ: Նրանք նստում են ճանապարհներին, երգ-երաժշտությամբ ընդվզում, ոմանք էլ վրաններ են տեղադրում՝ գիշերն այգու տարածքում անցկացնելու նպատակով:

Նշենք, որ բողոքի ակցիաներն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ, ընթանում են հարցաքննություններ: