Վարչապետի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։

Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002թ-ից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

Նշենք, որ 2015թ-ին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում:

Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում: