Մայիսի 20-24 Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը: Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները կանցնեն տարբեր զորավարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:

Նշենք, որ որոշ փորձագետներ հայնտել են կարծիք այն մասին, որ Ադրբեջանը՝ լայնածավալ զորավարժություններով պատրաստվում է պատերազմի։