Մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի ամառային զորակոչ
2019թ-ի մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը:
Կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019թ-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019թ-ի հունիսի 30-ը ներառյալ:
2019թ-ի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2019թ-ի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում