«Տեղահանված խաչքարերի հավաքատեղի» ծրագրի շրջանակներում երեկ՝ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն։

Լուսանկարներով ներկայացվել է Արևմտյան Հայաստանում և ՀՀ-ում բնակություն հաստատած եկվոր որոշ ազգերի վերաբերմունքը խաչքարերի նկատմամբ: Միջոցառման ընթացքում տեղացիներին փոխանցվել է նաև գյուղում պահպանված հայկական և մահմեդական հուշարձանների մասին որոշ տեղեկություններ` ընդգծելով դրանց պահպանման կարևորությունը։

Նշենք, որ ծրագիրը իրականացվում է «Դեպի Հայք» հիմնադրամի հովանավորությամբ և «ՀՃՈՒ» հիմնադրամի աջակցությամբ: