ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես է եկել պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։

Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքել են դատարանի դահլիճը

Հայտարարվել է կարճատև ընդմիջում։ Այդ ընթացքում լրագրողները տեղավորվել են դահլիճի ապակուց այն կողմ, որտեղ գտնվում են դատավորը, մեղադրող կողմը, պաշտպաններն ու մեղադրյալը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հորդորել է անջատել բոլոր բջջային հեռախոսները։