Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն վճարել մոտ €140,000:

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՄԻԵԴ-ը Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։

Նա նշել է, որ լինելու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից:

«Այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյութական վնասի մասին գործընթացները։ Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական 7 կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ «երկնիշ տնտեսական աճի» գեղանկարչության, «օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունը ուռճացնելու, բազում այլ «ձեռքբերումների» համար», - գրել է փաստաբանը: