Երեկ Թել Ավիվում կայացած «Եվրատեսլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում ելույթ են ունեցել 18 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ են անցել միայն 10-ը։

Հայաստանը ներկայացնող Սրբուկը չի անցել «Եվրատեսիլ-2019» մրցույթի եզրափակիչ։ Նշենք, որ նա հանդես է եկել «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:

Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչում են հայտնվել Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մալթայի ներկայացուցիչները։

Մայիսի 18-ին կայանալիք եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու 26 երկրի ՝ Մալթա, Ալբանիա, Չեխիա, Գերմանիա, Ռուսաստան, Դանիա, Սան Մարինո, Հյուսիսիային Մակեդոնիա, Շվեդիա, Սլովենիա, Կիպրոս, Նիդեռլանդաներ, Հունաստան, Իսրայել, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Իսլանդիա, Էստոնիա, Բելառուս, Ադրբեջան, Ֆրանսիա, Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Իսպանիա, ներկայացուցիչներ։