ՀՀ վարչապետի աշխատակազմը աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին բավարարող մասնագետների, որոնք պատասխանատու են լինելու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանված ոլորտներում ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև համապատասխան առաջարկությունների մշակման համար:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

- բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության ոլորտներում,
- հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ, զեկույցներ մշակելու փորձառություն,
- հայերենի և օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) լավ տիրապետում,
- համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, Internet),
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն:

Աշխատանքային պարտականություններ`

- իրականացնել հանրային քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրություններ և վերլուծություններ սահմանված ոլորտներում
- մշակել հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկություններ, վերլուծականներ, զեկույցներ,
- համապատասխան ոլորտին առնչվող այլ պարտականություններ

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝

համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը, ուղեկցող նամակը, ինչպես նաև առկայության դեպքում իրենց կողմից վերջին երկու տարվա ընթացքում մշակված հանրային քաղաքականությանը վերաբերող վերլուծական կամ այլ փաստաթղթերը հայերենով` [email protected] էլեկտրոնային հասցեով՝ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 28-ը:

Զուտ փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: