ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առողջապահության և պաշտպանության նախարարությունները բազմաթիվ համատեղ խնդիրներ ունեն լուծելու, որոնց մասին այսօր խոսեցինք նախարար Տոնոյանի հետ:

Խոսեցինք ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտության մասին:

Ավելի կսերտանա մեր նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ կտա արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները»։