Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթել է ռուս Եվգենի Երյոմինին:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր: