«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալել էր «Գաթա» բենդին, որը 6-ից 14 տարեկան երեխաներին և պատանիներին ակտիվ ստեղծագործական երեկո պարգևեց: Խումբը ներկայացրեց իր անցած ճանապարհը, այնուհետև «Լապտերներ» նախագծի փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներ կազմակերպեցին:

««Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը, ինչն էլ դարձավ երեկոյի հիանալի ընթացքի երաշխավորը։ Բենդը ստեղծվել է հինգ տարի առաջ: Յուրաքանչյուր անդամ հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների», - նշեցին խմբի անդամները:

Խմբի անդամներն են՝ Գարիկ Առաքելյան (պրոդյուսեր), Վահան Զաքարյանը (փողային գործիքներ), Արթուր Բալջյան (hարվածային գործիքներ), Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան (վոկալ):