Երևանում կուրսանտները մարել են կայծակից այրվող տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին
Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են կայծակի հարվածից Չարբախում այրվող 15 համարի տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել», - ասել է նա:
Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ մի քանի օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում