ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ, իսկ մայիսի 23-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։