«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված մայիսի 21-ին ժամը 11։00-23։00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:

Մայիսի 21-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: