Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։