Կարկուտը վնասել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի այգիները
Մայիսի 20-ին կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին, Վ.Ծաղկավան, Չորաթան, Նորաշեն, Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին և բազմամյա տնկարկներին:
Տավուշ մարզպետարանից հայտնում են, որ համայնքային հանձնաժողովներն արդեն ճշտում են վնասի չափերը:
ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, հիմք ընդունելով համայնքային հանձնաժողովների ակտերը, կկատարի լրացուցիչ ուսումնասիրություններ, կկազմի վերջնական ամփոփ ակտ, որից հետո կորոշվի աջակցության ձևն ու չափը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում